Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հունվարի 31-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել. Գեղակերտ գյուղի մի բնակիչ տանը, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում ապօրինի աճեցնում է կանեփ, պահում և օգտագործում է թմրամիջոց, ունի նաև զենք-զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ 48-ամյա տղամարդը խոստովանեց, որ ունի մարիխուանա, իսկ իրավապաների աչքից չվրիպեց ինքնաձիգի նմանվող առարկան։Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող 9,83 գրամ զանգված, նաև ինքնաձիգ, ինչի վերաբերյալ տղամարդը հայտնեց, որ այն բերել է Լեռնային Ղարաբաղից։Հաջորդ տեղեկությունը Վաղարշապատի քրեական հետախույզները ստացան փետրվարի 2-ին՝ այս անգամ Մրգաստան գյուղի 40-ամյա մի բնակչի վերաբեյալ։ Ստուգայցի ժամանակ տեղեկությունը հաստատվեց։Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մրգաշատցին ներկայացրել է 300 գրամ մարխուանայի նմանվող զանգված։Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։Հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: