Ավտովթար՝ Էջմիածին քաղաքում 7 վիրավորներից 4-ին հիվանդանոց են տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2023-02-19 06:03:42 126 դիտում

Փետրվարի 18-ին, Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Էջմիածին քաղաքի սկզբնամասում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը» հուշարձանի մոտ բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի՝ որից երեքը երեխաներն են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:  Վիրավորներից երկուսին հիվանդանոց են տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի տեսուչները, երկուսին՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ մասի աշխատակիցները՝ իրենց ծառայողական ավտոմեքենաներով, իսկ երեքին՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները: