Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իտալիայի Կաորլե քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Գասպար Տերտերյանը եւ Սամվել Տերտերյանն արժանացել են համապատասխանաբար արծաթե եւ բրոնզե մեդալի։ Մինչեւ 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Վարդան Սահակյանը նվաճել է բրոնզե մեդալ։
Այսօր մեր սաներին եւ նրանց մարզիչ Սիմոն Կարապետյանին հատուկ կարգով դիմավորեցինք հարազատ մարզադպրոցում։
Համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը վերջիններիս հանձնել է շնորհակալագրեր, ընդգծել նրանց ներդրումն ու ավանդը մեր համայնքի սպորտային կյանքի զարգացման գործում։
Հպարտ ենք, որ մեր մարզադպրոցի երեք սաներն էլ, ովքեր մրցաշարին մասնակցել են Հայաստանի հավաքականի կազմում, գրանցել են նման բարձր ցուցանիշ։
Սա երկարատեւ եւ համակողմանի աշխատանքի արդյունք է։